Արամ Դանիելյանը բողոքում է
![](https://henaran.am/wp-content/uploads/AC3E4EE8-BF5B-475E-8AA6-F1EAD2EC0FC4_mw800_s.jpg)
Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի քարոզչական կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես բողոքում են լրատվամիջոցների աշխատանքից:
“Ուստի անհրաժեշտություն առաջացավ տարածել հաղորդագրությունը հենց լրատվամիջոցներով”,-ասված է հաղորդագրությունում:
“Եւ այսպես.
– Փետրվարի 12-ին “Ժողովուրդ” օրաթերթի լրագրողը Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի գրասենյակից գողացել են վստահված անձանց անձնական բնույթի փաստաթղթեր:
– Թեկնածու Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր թաղամասի երկու ընտրական տեղամասերին հարող տարածքներում առկա են բավականաչափ կուտակումներ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջները:
– Ընդդիմադիր լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այս պահին Հրազդան քաղաքում զբաղված են ընտրական գործընթացների ուղղակի միջամտությամբ եւ վերազանցում են իրենց գործառույթները:
– 25/19 տեղամասում Սասուն Միքայելյանի կողմնակիցներից մեկը փորձել է ուրիշի անձնագրով քվերակություն կատարել, որը կանխվել է Արամ Դանիելյանի վստահված անձի կողմից:
– Այս պահին, դեռեւս առկա են “Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ” տեքստով ցուցանակներ, իսկ նրա կենտրոնական նախընտրական շտաբի վրա փակցված է վերջինիս նկարը՝ կարգախոսով, որոնք համարվում են քարոզչանյութեր՝ իրականացնելով քարոզչություն”:
Henaran.am-ին փոխանցում են Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակ”-ից