Գեներալ Մանվելի ստվերը հսկում է. Արշալույսում գյուղապետ են ընտրում
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 2222 ընտրողներից այս պահի դրությամբ ընտրությանը մասնակցել է 15oo ընտրող: Սա աննախադեպ արդյունք է այս գյուղի համար, որովհետեւ միշտ ընտրություններին մասնակցել է 700 մարդ:
Ընտորղներից շատերը դուրս էին մնացել ընտրացուցակներից, եւ ըստ ականատեսների, գյուղապետի պաշտոնակատարը տեղեկանք չէր տալիս, որպեսզի վերականգնեին իրենց ընտրական իրավունքը: Միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միաջամտությունից հետո հարցը կարգավորվեց: Երկու թեկնածուների վստահված անձինք այս պահի դրությամբ նշել են, որ բողոքներ չունեն:
Ի դեպ, այս ժամին գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ մեքենաներով շարունակում են մարդկանց բերել քվեարկության: Ինքը գեներալը գյուղում չէ:
Հիշեցնենք, որ այս գյուղում առաջադրված է գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ով Մանվել Գրիգորյանի եղբորորդին է եւ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգրյանի եղբայրը: Մինչդեռ գեներալը սատարում է մյուս թեկնածուին` Գրիգոր Գրիգորյանին: Ասում են` գեներալի եւ եղբոր ընտանիքի միջեւ “սեւ կատու ” է անցել: