28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հրազդան. գործող քաղաքապետը հաղթում է /վիդեո/

Հրազդանում աշխատող Henaran.am-ի թղթակիցները հաղորդում են, որ այս պահին շարունակվում է քվեաթերթիկների հաշվարկը Հրազդանի ընտրատեղամասերում: Հիշեցնենք, այստեղ քաղաքապետի ընտրություններ են: Պայքարում են 2 թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն ու ՀԱԿ անդամ, նախկին ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանը:

25/04 ընտրատեղամասում մեր թղթակցի հաղորդմամբ` 1874 ընտրողից մասնակցել է 1009-ը: Ձայների բաշխումն այս պահին հավասար է եւ դեռեւս շուտ է ասել, թե ով է առաջատարը:

Վանատուր թաղամասի /Սասուն Միքայելյանի ծննդավայրն է-խմբ./ մեկ ընտրատեղամասում Սասուն Միքայելյանը ստացել է 1250, Արամ Դանիելյանը 59 ձայն:

 25/11 ընտրատեղամասում Արամ Դանիելյանի օգտին քվեարկել է 325, Սասուն Միքայելյանի` 291 ընտրող, անվավեր` 60: Ընդհանուր առմամբ բոլոր տեղամասերում առայժմ 30-40 ձայնով առաջ է ընթանում գործող քաղաքապետը:
Ժամը 24:30-ի դրությամբ Հրազդանի 27 տեղամասերից 7-ն ամփոփել են ընտրության արդյունքները: Թիվ 25 ԸԸՀ տեղամասային ընտրական հանձնաժողովներից ընտրական փաստաղթերը բերում են ոստիկանների, ՀԱԿ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ովքեր Սասուն Միքայելյանի վստահված անձինք են: Նախնական տեղեկություններով, քիչ թվով Արամ Դանիելյանը հաղթում է:
Henaran.am-ը շարունակում է աշխատել, թարմ լուրերի սպասեք առաջիկայում:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Հրազդանի 27 տեղամասերից 25-ում ամփոփվել են նախնական տվյալները եւ 1700 ձայնով ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը հաղթում է ՀԱԿ-ի թեկնածու Սասուն Միքայելյանին:

http://youtu.be/Qw8EQZUhTVc

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ