Արշալույսում հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուն
Արմավիրի Արշալույս գյուղում ավարտվել են գյուղապետի ընտրությունները: Ընտրության իրավունք ունեցող 2909 հոգուց ընտրությանն այստեղ մասնակցել է 2074-ը:
Գործող գյուղապետ, հանրապետական կուսակցության անդամ Զարզանդ Գրիգորյանի օգտին քվեարկել է 1460 ընտրող, անկուսակցական Գրիգոր Գրիգորյանին ցանկացել է գյուղապետ տեսնել 493 ընտրող:
Անվավեր է ճանաչվել 120 քվեաթերթիկ: Արշալույսում աշխատում էր Henaran.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ հաղթող թեկնածուն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, ով, ըստ լուրերի` դեմ էր վերջինիս: