14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոլորը հանրապետական, մեկ` բարգավաճական

Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը Henaran.am-ի  Գեղարքունիքի թղթակցին հայտնեց, որ Զոլաքարում համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածու, գործող ղեկավար, անկուսակցական Արման Ղազարյանը:

Քվերակությանը մասնակցել է 3651 ընտրող: Քվեաթերթիկներից 3632-ը գործող Արման Ղազարյանի օգտին է, 19 քվեաթերթիկ` դեմ եւ անվավեր:

Թիվ 23 ընտրական հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանի տեղեկացմամբ, Գեղամաբակում ընտրվել է  համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ անդամ Գագիկ Բարսեղյանը: Նորաբակի 104 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 82 ընտրող, որից 1-ը համարվել է անվավեր, մնացածը` դեմ:

Նորաբակում  ավագանու անդամներ են ընտրվել ՀՀԿ-ականներ Գարիկ Ասատուրյանը,  Հայկազ Մարկոսյանը,  Հրաչյա Մնացականյանը, Արթուր Սեյրանյանը եւ ԲՀԿ անդամ Սամսոն Հարությունյանը: Նորաբակի 225 բնակչից ընտրությանը մասնակցել է 150 քաղաքացի:

Արտահերթ ընտրությամբ  Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ անդամ, Զովաբերի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Եսայանը: 1139 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 851 քաղաքացի, որից Սամվել Եսայանի օգտին քվեարկել են 494 ընտրող, իսկ մյուս թեկնածուի  ՀՀԿ անդամ, ՎՏԲ Հայաստան բանկի վարկային մասնագետ Խաչիկ Առաքելյանի օգտին քվեարկել է 340 ընտրող:

Թիվ 23 եւ թիվ 24 ընտրական հանձնաժողովներից  վստահեցնում են, որ բոլոր տեղամասերում ընտրական հանձնաժողովները քվեարկողների կողմից չեն արձանագրել ոչ մի դիմում-բողոք եւ ընտրական հանձնաժողովը ընդունել է ընտրության արդյունքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ