25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՊՃՀ-ի Գյումրու եւ Կապանի մասնաճյուղերի տնօրենի նոր պաշտոնակատարները ռեկտորի քավոր-սանիկը չեն

Օրերս աշխատանքից ազատվելու դիմում են գրել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Շահբազյանն ու Կապանի մասնաճյուղի տնօրեն Սեյրան Բալասանյանը:

ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու տնօրենների 65 տարին լրացել է: “Նրանց հետ ունեինք կնքած 2 տարվա պայմանագիր, որը լրացավ անցյալ տարի նոյեմբերին: Ես ինքս նպատակահարմար չգտա, որ նրանք պաշտոնավարեն եւ նույն բուհերում տեղափոխվել են այլ աշխատանքի”,-ասաց Ավետիսյանը:

Գյումրիում տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՃՀ-ի Գյումրու հենակետային վարժարանի տնօրեն գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Պապոյանը, իսկ Կապանում` թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն, գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը:

Ըստ մեր զրուցակցի, նոր պաշտոնակատարները գիտական աստիճանով բարձր են նախորդներից` նրանք գիտությունների թեկնածու էին: “Կուսակցական ոչ մի խնդիր չկա, ոչ մեկի հետ քավոր-սանիկ չեմ, ոչ մեկը իմ կուրսից չի եղել”,-նշեց Արա Ավետիսյանը:

Henaran.am-ի այն հարցին, թե Լեռնիկ Պետրոսյանը արդյոք իր ընկերը չէ` պատասխանեց.”Ես երկար տարիներ կրթության եւ գիտության ոլորտում եմ աշխատել, եւ այդ համակարգում աշխատող յուրաքանչյուր ոք կարող է իմ ընկերը լինել”: Ի դեպ, Արա Ավետիսյանի խոսքով, Գյումրու մասնաճյուղում աշխատող շատ մարդիկ կան, որոնք իր հետ ջերմ ու առավել մտերմիկ հարաբերություններ ունեն, բայց նրանց չնշանակեց:

Նշենք, որ տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվելու է մրցույթ, եւ պահանաջվող չափանիշներ ունեցողները կարող են մասնակցել մրցույթին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ