10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հասարակությունն այսօր ուշադիր հետևում է նախընտրական ցուցակներին. քաղաքագետ

‘Պետդումայի ընտրությունները կարող են օրինակ ծառայել հայերի համար: Եթե նախագահը փորձի աջակցել միայն մեկ քաղաքական ուժի, մենք ռուսականի նման իրավիճակ կունենանք’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` նկատի ունենալով Ռուսաստանում շարունակվող հակակառավարական հանրահավաքները: Նրա կարծիքով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին թույլ տրված սխալները կանդրադառնան նախագահական ընթացքի վրա:

‘’Այժմ Ռուսաստանում տեղի են ունենում բարդ գործընթացներ, կառավարական ցույցերը հակադրվում են ընդդիմադիր ցույցերին, սակայն Հայաստանին պետք է կայուն Ռուսաստան’’,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ընթացող ներքաղաքական իրադարձություններին, ապա ըստ քաղաքագետի, ՀՀ-ում շատ բան կարող է փոխվել նախընտրական ցուցակների հրապարակումից հետո, քանի որ հասարակությունն այսօր ուշադրությամբ հետևում է, որ այդ ցուցակներում չլինեն օլիգարխներ և քրեական անցյալով մարդիկ:Քաղաքագետի կարծիքով` լարված խորհրդարանական ընտրություններ են սպասվում Հայաստանում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ