23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատարանում հանդիպել են Անժելան եւ նրա “տղամարդը”

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով փետրվարի 13-ին շարունակվեց  դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”՝ Կարեն Արայանի դատավարությունը:

Դատարանը այսօր լսել է Անժելային, եւ նա պնդել է մեղադրանքը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը:

Դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով` դատավոր Մխիթար Պապոյանը հաջորդ նիստը նշանակեց մարտի 5-ին ժամը 14-ին:

Փաստաբանը մտադիր չէ դիմելու Կարեն Արայանի խափանման միջոցը փոխելուն: “Հետեւենք դատավարությանը”,-ասաց նա` նշելով, որ Կարենը իրեն գերազանց է զգում եւ լավ տրամադրություն ուներ:

Դատարանի դահլիճում  տուժող Անժելա Սարգսյանի եւ նրա “տղամարդու” ամբաստանյալ Կարեն Արայանի միջեւ ոչ մի արտառոց բան չեղավ: Հաջորդ նիստի դատարանը կսկսի գործով անցնող թվով 17 վկաների հարցաքննությունը:

Նշենք, որ Անժելա Սարգսյանը չունի փաստաբան, եւ անձամբ ինքն է թե նախաքննչական մարմնում, թե դատարանում պաշտպանում իր իրավունքները:

Հիշեցնենք, որ Կարեն Արայանը կալանավորվել է անցած տարվա հոկտեմբերի 5-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա ապօրինի տարածել է Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնկագրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ