Թիվ 42 ավագ դպրոցի ծնողներն ու աշակերտները օգնություն են խնդրում
Թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ ծնողներ օգնության խնդրանքով նամակով դիմել են ‘Ժառանգություն’ կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանին եւ Լարիսա Ալավերդյանին: Նամակում մասնավորապես ասված է.’ Մենք` 42 ավագ դպրոցի ծնողներս, դիմում ենք Ձեզ` խնդրելով, որ դուք վաղը այցելեք մեր դպրոց եւ տեղում ծանոթանաք տիրող խայտառակ իրավիճակին:
Մեր դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները ցանկանում են զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատմել եղելությունը: Դպրոցում տիրում է կատարյալ սառնամանիք, եւ աշակերտները արդեն չեն դիմանում եւ անընդհատ բողոքում են տնօրենին: Դասերն էլ 4-րդ ժամից հետո ավարտվում են, չնայած որ լինում են դեպքեր, երբ այդ ցուրտ պայմաններում ստիպողաբար երեխաներին պահում են նաեւ մինչեւ 5-րդ ժամի վերջը:Արդեն 1 շաբաթից ավել է, ինչ հաճախումների թիվը հասել է 400-ից 200-ի: Շատ են հիվանդները , վատառողջ ու մրսած աշակերտները: Արդեն անտանելի է դարձել դպրոց գնալը:
Այդ ամենի կապակցությամբ մենք դիմում ենք Լարիսա Ալավերդյանին եւ Անահիտ Բախշյանին` խնդրելով նրանցից օգնություն: ‘Հարգելի տիկնայք, եթե կարող եք այցելեք մեր դպրոց եւ օգնեք մեզ այս դժվարին պահին’: Դպրոցի ներսի ջերմաստիճանը իջել է մինչեւ + 2-ից +4-ի, եւ սարսափելի ցուրտ է: Տաքացնող սարքերն էլ չեն աշխատում եւ շատ քիչ են: Ներքին խժդժություններ են սկսվել փոխտնօրեն Աիդա Շահվերդյանի եւ ուսուցիչների միջեւ: Տնօրեն Էլեոնորա Թումանյանը անում է ամեն ինչ կրքերը հանդարտեցնելու համար: ԿԳՆ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն է,լ ըստ դպրոցի ուսուցիչների կարծիքների, թող գնա իր մասին մտածի, այլ ոչ թե սուտ լուրեր տարածի, թե իբր դպրոցում ընթանում է նորմալ դասապրոցես, եւ շատ տաք է ու ամն ինչ նորմալ է: Ըստ ուսուցիչների, դա բնական է, քանի որ նա երբեք չի սատարի դպրոցին` փնովելով ԿԳՆ-ին, քանի որ այդ դեպքում կզրկվի նախարարությունում իր պաշտոնից :
‘Հարգելի լրատվամիջոցներ խնդրում ենք Ձեզ այցելել մեր դպրոց եւ տեսնել թե ինչ վիճակում ենք գտնվում մենք’,- ասում է աշակերտներից մեկը, ով սովորում է 11-րդ դասարանում:
‘Օգնեք մեզ հարգելի լրատվամիջոցներ, մեր ձայնը հասցրեք նախարար Արմեն Աշոտյանին’,-ասում է 10-րդ դասարանի աշակերտը, ով շատ է սիրում այս դպրոցը:
Ծնողներ՝
Գ.Սերոբյան
Լ.Զուրաբյան
Ա.Մարգարյան
Ա.Բադալյան
Ս.Ալավերդյան
Կ.Թովմասյան
Գ.Ասրյան
Ն.Պողոսյան եւ այլոք
Henaran.am-ին փոխանցում են թիվ 42 դպրոցի մի խումբ ծնողներ