25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչինչից մեծ աղմուկ են սարքում. Տիգրան Մուկուչյան

Փետրվարի 12-ին   Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 37 համայնքներում կայացան համայնքի ղեկավարի, 3-ում ավագանու ընտրություններ: Արդյունքում վերընտրվել են 35 համայնքների ղեկավարներ, որնցից 28-ը ՀՀԿ-ական են, 2-ը` ԲՀԿ-ական, իսկ 5-ը` անկուսակցական:

Գործող համայնքապետերը չեն ընտրվել ընդամենը երկու համայնքում, համայնքներից մեկում ընտրվել է ՀՀԿ-ական թեկնածուն, մյուսում` անկուսակցական: Եվս երկու համայնքում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ ԿԸՀ նախագահի բողոքներ եւ դիմումներ չեն եղել:Մինչեւ քվեարկությունը 4 դիմում է եղել` Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված: Հանձնաժողովը դիմումներին անդրադարձել է եւ պարզաբանումներ է տվել:

Կնիքների թաց լինելու փաստից մեծ աղմուկ սարքելը անկանկալ էր Մուկուչյանի համար: Այդ կնիքներով կնքվում են միայն ծրարները:   “Կնիքները մինչեւ ընտրատեղամասեր հասնելը գործարաններում թանաքներով փորձարկվում են եւ կապված թանաքում եղած գլիցիրինից, դրանք տարբեր ժամանակներում են չորանում: Այնուամենայնիվ, քվեաթերթիկները չեն կնիքվում, կնիքնվում են միայն ծրարները եւ եթե հայտնաբերվեր գեթ մեկ կնիքված ծրար, ապա հարցը տեղին կլիներ”,-հայտարարեց ԿԸՀ նախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ