13 թիվը, փափուկ պաշտոնն ու գլխավոր Արծվի երազանքը
“Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը այսօր դարաձավ 42 տարեկան: Սակայն ծննդյան օրը չտարբերվեց մնացած օրերից` նա աշխատանքի էր:
-Ընդհանրապես 13-ը ասում են` լավ թվանշան չէ: Քեզ համար ինչպիսին է 13-ը:
-Չէի ասի վատ թիվ, ինձ համար գոնե երջանիկ թիվ է, քանի որ այսօր եմ ծնվել:
–Ում հետ ես նշում ծննդյան տոնդ:
– Նշում եմ ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս, “Հայոց արծիվների” հետ: Առաջինը բնականաբար նշեցի աշխատանքային ընկերներիս հետ: Այսօր առաձնահատուկ էր, որ “Հայոց արծիվների” 200 մասնաճյուղերի ղեկավարները` տարբեր համայնքներից զանգեցին ու շնորհավորեցին: Սա ինձ համար ձեռքբերում է, ես սա հպարտություն եմ համարում, քանի որ հայրենանվեր գործունեությամբ եմ զբաղվում:
-Չես ծխում, չես խմում, ասում են, որ տղամարդը պիտի ամեն ինչ էլ անի:
-Գիտես, սովորաբար չխմող եւ չծխող տղամարդիկ վտանգավոր են լինում, բայց վստահ եմ, դա ինձ չի վերաբերում: Ես կողմ եմ առողջ ապերալակերպին եւ 10 տարեկանից մինչեւ օրս ակտիվ սպորտով եմ զբաղվում: Ըստ իս, մարդու առողջությունը բարձարագույն արժեք է, եւ բոլորին խորհուրդ եմ տալիս զբաղվել սպորտով:
-Ասում են, իբր հասարակական, ինչպես դու ես սիրում ասել` հայրենանվեր գործունեությունդ ծավալում ես հանուն փափուկ պաշտոնի …
-Զարմանում եմ նման լուրեր տարածողների վրա պարզապես: Սյունյաց աշխարհում սկսած ու հետո հանրապետության տարբեր համայնքներում ծավալած իմ հայրենանվեր գործունեությունը կապ չունի ոչ մի պաշտոնի, ոչ մի նոր նշանակման հետ: Իմ ազգի, իմ ժողովրդի հայրենանվեր զավակներից մեկն եմ ինձ համարում, ուզում եմ իմ ներդրումն ունենալ հայոց պետականության անընդհատ զարգացման գործընթացներում` պետական եւ հասարակական ոլորտներում: Այնպես որ իմ տեսակը հայրենանվեր տեսակ է, այլ ոչ թե փափուկ պաշտոնների ձգտողների:
-Կնոջ քո իդեալը:
-Դա իսկ իմ կինն է:
-Ինչի ես ձգտել ամենաշատը` ապրած այս տարիներին, որ չես հասցրել անել:
-Երազել եմ շատ երեխաներ ունենալ, սակայն այս պահին միայն երեքը ունեմ` 2 աղջիկ եւ տղա: Քիչ է:
-Ինչից կամ ումից ես վախենում կյանքում:
-Աստծուց:
Henaran.am-ը շնորհավորում է Խաչիկ Ասրյանին, ցանկանում առողջություն, բարեբեր գործունեություն, ընտանեկան սեր ու նորանոր արծվային թռիչքներ:
Գլխավոր Արծվի հետ զրուցեց Արմեն Դավթյանը