13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՕԵԿ-ում կռիվ է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  բավական լարված իրավիճակ է ՕԵԿ-ում: Համամասնական ցուցակում, բացի առաջին երեք անուններից, մյուսները դեռ որոշված չեն: Նախնական տվյալներով` ՕԵԿ ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հետո լինելու են Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը: Թերթի տեղեկություններով, քանի որ հրաշքի դեպքում ՕԵԿ-ը հաջորդ խորհրդարանում կունենա 5-6 պատգամավոր, հիմա ՕԵԿ-ում բոլորը փորձում են հնարավորինս բարձր տեղեր գրավել:

Ըստ թեթրի,  ոմանք արդեն հրաժարվել են ֆինանսներ ներդնել ՕԵԿ ընտրարշավի համար` երաշխիք չունենալով, որ իրենք կհայտնվեն Աժ-ում: Իսկ ՕԵԿ ցուցակը կհրապարակվի հաջորդ ամիս` համագումարից հետո: ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հերքել է կուսակցությունում առկա հակասությունների մասին լուրերը: “Համամասնական ցուցակը ՕԵԿ-ում պաշտոնապես դեռ չի քննարկվել: Բայց ՕԵԿ ցուցակում ունենք հաստատուն մարդիկ, օրինակ` պատգամավորներ, որոնք, հնարավոր է, ընդգրկվեն նաև այս անգամ”,-ասել է նա թերթի թղթակցին: Ինչ վերաբերում է ՕԵԿ առաջին երեք համարներին, Աբրահամյանը նշել է, թե դա տրամաբանական, հիմնավոր հետևություն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ