06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ապահովագրական փոխհատուցման գումարները բարձրացվել են

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշմամբ, 2012 թվականից բարձրացվել են անձնական վնասների, գույքին պատճառված վնասների ապահովագրական փոխհատուցման սահմանաչափերը, ինչպես նաեւ տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի գծով փոխհատուցվող միանվագ գումարի չափը:

1) անձնական վնասների համար ապահովագրական գումարն (հատուցման ենթակա առավելագույն չափն) ավելացվել է 300 հազար դրամի չափով` ըստ յուրաքանչյուր տուժողի`կազմելով 3 մլն 300 հազար դրամ, եւ 1 մլն դրամի չափով՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի` կազմելով 10 մլն դրամ,

2) գույքին պատճառված վնասների համար ապահովագրական գումարն (հատուցման ենթակա առավելագույն չափն) ավելացվել է 300 հազար դրամի չափով` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի` կազմելով 1 մլն 800 հազար դրամ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհուրդը վերանայել է տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի գծով հատուցվող միանվագ 650 հազար դրամ սահմանաչափը` այն դարձնելով 1 մլն դրամ:

Henaran.am-ին փոխանցում են Հայաստանի ապահովադրողների բյուրոյի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ