10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԺ խմբակցությունները լսումներից ձանձրացա՞ն. Դավիթ Հարությունյանը հորդորեց պատգամավորներին դահլիճ գալ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը քիչ առաջ պատգամավորներին հորդորեց ԱԺ նիստերի դահլիճ հրավիրել իրենց խմբակցությունների պատգամավորներին` նշելով, որ լսումները մոտենում են ավարտին:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ու շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ ընթանում են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ խորհրդարանական լսումներ: Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ նիստերի դահլիճը սակավամարդ է:

Լսումների կեսից իրենց ելույթներից հետո, ԱԺ նիստերի դահլիճ չվերադարձան արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի եւ “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչները, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության  մի շարք պատգամավորներ:

Հիշեցնելով, որ մոտենում են եզրափակիչ ելույթները, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ խորհրդարանական խմբակցություններից 2-ը զրոյական ներկայացվածություն ունեն դահլիճում, մեկը` երկուական պատգամավորով է ներկայացված, մյուսը` մեկական եւ միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության 9 պատգամավորներն են մասնակցում լսումներին:

Նկատենք, որ ԱԺ ՕԵԿ խմբակցությունն ընդհանրապես չէր մասնակցում լսումներին, լսումների կեսից ԲՀԿ ներկայացուցիչները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, ՀՅԴ-ից դահլիճում է միան Վահան Հովհաննիսյանը, իսկ “Ժառանգությունից”  ներկա են միայն պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Լարիսա Ալավերդյանը, ինչպես նաեւ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ով հենց նոր ավարտեց իր եզրափակիչ ելույթը:

Ուշագրավ է, որ այս լսումները հրավիրվել են ԱԺ ՀՅԴ, “Ժառանգություն” եւ ԲՀԿ խմբակցությունների պահանջով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ