28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Օբամայի վարչակազմը կրճատել է Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության ծավալը

Այսօր Օբամայի վարչակազմը հայտարարել է  2013 ֆինանսական տարվա բյուջետային պլանը, որը պահպանել է  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական ֆինանսավորման հավասարությունը, բայց ընդհանուր առմամբ 18 տոկոսով կրճատել է  Եվրոպային եւ Եվրասիային հատկացվող ֆինանսական աջակցության ծավալը: Այդ մասին այսօր հաղորդել է  Ամերիկայի Հայկական Համագումարը:

Վարչակազմը Եվրոպային, Եվրասիային եւ Կենտրոնական Ասիային հատկացվող աջացությունն (AEECA) համարել է ‘’բարելավված’’ եւ, ‘’հաշվի առնելով տարածաշրջանում մի շարք ֆինանսավորման ծրագրերի հաջող  իրականացումը’’,  AEECA հաշվեհամարը փոխարինվեց ֆինանսական աջակցության պահանջարկներով Տնտեսական աջակցության  հիմնադրամի (Economic Support Fund – ESF), Թմրադեղերի միջազգային կարգավորման եւ  իրավապահության (INCLE – International Narcotics Control and Law Enforcement), ինչպես նաեւ Համաշխարհային առողջապահական ծրագրի (Global Health Program – GHP) հաշվեհամարների համար:

Հայաստանի համար դա նշանակում է հետեւյալը` 27,22 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն Տնտեսական աջակցության ֆոնդի համար, 2,5 միլիոան ԱՄՆ դոլար Համաշխհային առողջապահական ծրագրերի համար եւ 2,82 միլիոն ԱՄՆ դոլար Թմրադեղերի միջազգային կարգավորման եւ իրավապահության համար:

Վարչակազմի բյուջետային պլանը Հայաստանի եւ Ադրբեջանի համար նախատեսում է նաեւ օտարերկրյա ռազմական ֆինանսավորում  2,7 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաեւ յուրաքանչյուրին հատկացնում է 600,000 ԱՄՆ դոլար Միջազգային ռազմական կրթության համար. գումարը համապատասխանում է կոնգրեսի սկզբնական պահանջին:

Միացյալ Նահանգներից Հայաստանին փոխանցվելիք ընդհանուր գումարը կազմում է 35,843 միլիոն ԱՄՆ դոլար, որը 2012 ֆինանսական տարվա 43,450 միլիոն ԱՄՆ դոլարի հետ համեմատ մատնանշում է մոտ 18 տոկոսի կրճատում:

‘’Չնայած նրան, որ մենք երախտապարտ ենք վարչակազմին իր որոշման համար պահպանել ռազմական ֆինանսավորման հավասարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն, հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ավելի քան 20 տարի իրականացվող շրջափակումը եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անվտանգության սպառնացումը շարունակաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների տեսքով, առնվազն պետք է պահպանվեր 2012 ֆինանսական տարվա տրամադրվող աջակցության գումարի ծավալը ‘’,- նշել է  Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Այդպես եղավ նաեւ 2012 ֆինանսական տարվա ժամանակ. վարչակազմը չնշեց Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք աջակցության հստակ գումարը: Սակայն, քանի որ կոնգրեսը  սովորաբար ֆինանսապես աջակցել է Լեռնային Ղարաբաղին, ապա անցած տարվա օրինագծում կոչ արեց ֆինանսավորել ‘’նախորդ տարիների ֆինսավորման մակարդակին համապատասխան’’:

Կոնգրեսական Ադամ Շիֆը, ով Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովում Հարավային Կովկասի տարածաշրջանի ֆինանսավորման համար պատասխանատու խմբի անդամ է, համագումարին տեղեկացրեց, որ նա իր գործընկերների հետ աշխատելու է Լեռնային Ղարբաղին աջակցություն հատկացնելու ուղությամբ:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Henaran.am -ին հաղորդում են Ամերիկայի Հայկական Համագումարի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ