Սպասվում է ձյուն
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին, 18-19-ը շրջանների զգալի մասում, 17-ին առավելապես արեւմտյան շրջաններում, 20-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ մառախուղ: Քամին հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ, 16-ին եւ 18-19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 16-ին գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը 3-5, 19-ի ցերեկը եւ 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Երեւանում փետրվարի 16-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ: 17-ին եւ 20-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից