11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մասնագետները լուրջ չեն համարում ազերիների հայտարարությունները

Իրանագետ Ռոման Սմբատյանը եւ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը այսօր խոսեցին իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Բանախոսները քննարկեցին իրանա-ադրբեջանական դիվանագիտական սկանդալը եւ տարածաշրջանում դրա առաջացրած հետեւանքները:

Սարգիս Ասատրյանը նշեց, որ  Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը որեւէ հետեւանք չի ունենա:

“Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հակաիրանական գործողությունների իրականացման  համար հարթակ է”,-հայտնեց Սարգիս Ասատրյանը: Նրա կարծիքով` Իսրայելն ակտիվորեն օգտագործում է Ադրբեջանում գոյություն ունեցող համայնքը` հակաիրանական քարոզչություն տարածելու համար:

Այս կոնտեքստում մեկ այլ քաղաքական վերլուծաբան` Ռոման Սմբատյանը շեշտեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել  Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցությունը:

Վերլուծաբանը լուրջ չի համարում  ազերիների շարունակական հայտարարությունները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ