22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ի խոսնակի եղբայրը չի մտածում “Արմենպրեսի” կալանավորված նախկին հիվանդ տնօրենի մասին. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի,  “Արմենպրեսի” նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը, ով մեղադրվում է 184 միլիոն դրամ հափշտակելու եւ յուրացնելու մեջ, կալանավորված է: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի:

“Նա սրտի լուրջ վիրահատություն է տարել եւ էդ պայմաններում չէր կարելի կալանավորել: Ամեն անգամ նրան այցելելուց տեսնում ենք, որ բավականին լուրջ պրոբլեմներ ունի` կապտած է, երկար չի կարողանում աշխատել մեզ հետ,- թերթին ասել է  նրա փաստաբան Հայկ Ալումյանը:

Թերթը հիշեցնում է, որ գործով մյուս կասկածյալ ՀԱԿ առաջնորդի մամլո խոսնակի եղբոր` Վահան Մուսինյանը դեռ  հետախուզման մեջ է: Հայկ Ալումյանի խոսքով` “մենք նրա հետ ոչ մի կոնտակտ չունենք, ինքը ոնց որ թե չկա”:

Ըստ փաստաբանի` իրենք ունեն բոլոր ապացույցները, որ Տիգրան Հակոբյանը յուրացումներ չի կատարել, եւ գումարային յուրաքանչյուր տեղաշարժի վերաբերյալ փաստաթղթեր կան:

Հայկ Ալումյանն ասել է նաեւ, որ իր պաշտպանյալի  մասով շուտով ամեն ինչ պարզ կլինի, սակայն չի բացառվում, որ գործի քննությունը կձգձգվի` կապված Վահան Մուսինյանի հետախուզման մեջ լինելու պատճառով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ