18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավելի վատ, եթե Տարոն Մարգարյանը նման բան չի ասել

Դանիել Իոաննիսյան

‘’Մենք վաղուց գիտեինք, որ շատ իշխանավորներ իրականում տեղյակ չեն օրենքներից կամ հեռու են օրինապաշտ լինելուց, եւ երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛ՀԱՅՔ՛՛ երիտասարդական-ուսանողական միության հետ հանդիպման ժամանակ ասաց. ՛՛ինձ հետ օրենքից մի խոսեք՛՛ մենք զարմացանք նրա անկեղծությունից,  մեր աչքում նա բարձրացավ, որպես ազնիվ իշխանավոր՛՛,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛  կուսակցության ՛՛ՀԱՅՔ՛՛ երիտասարդական-ուսանողական միության անդամ Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ  երեկ ՛՛Ժառանգություն՛՛-ը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր. ”Մենք` ”Ժառանգություն” կուսակցության ”ՀԱՅՔ” երիտասարդական-ուսանողական միության անդամներս, մեծ զարմանքով տեղեկացանք, որ  փետրվարի 15-ին, Երեւանի քաղաքապետՏարոն Մարգարյանը, հանդիպելով մի խումբ բնապահպանների հետ, հորդորել է իր հետ ”օրենքից չխոսել”:

Դրան անմիջապես հետեւեց քաղաքապետարանի հաղորդագրությունը, որում ասված էր, որ քաղաքապետի խոսքն ակնհայտ միտումնավորությամբ ներկայացվել է խեղաթյուրված եւ համատեքստից դուրս:

Մեկնաբանելով քաղաքապետարանի հաղորդագրությունը, Դանիել Իոաննիսյանը կարծիք հայտնեց, որ լավ կլիներ քաղաքապետարանը չհերքեր ՛՛Ժառանգության՛՛ հաղորդագրությունը:

՛՛Ավելի վատ, եթե քաղաքապետը նման բան չի ասել՛՛,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ