15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կուսակցապետերի ցուցակը ճահիճը էլ ավելի կխորացնի. Արման Մելիքյանը 100 %-անոց մեծամասնական է ուզում

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դեմ է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

Նրա համոզմամբ, մեծամասնական ընտրակարգը անպայման պետք է գործի: Այսօր իր տեսակետը լրագրողներին ներկայացնելով, Արման Մելիքյանը նկատել է, որ ֆինանսը, այսպես, թե այնպես, իր դերակատարությունը կարող է ունենալ եւ նույն օլիգարխները կարող են նաեւ համամասնական ընտրակարգով խորհրդարան մտնել:

“Կան կուսակցություններ, որոնք համարում են, որ եթե մեծամասնականը մեջտեղից դուրս եկավ, փոխհամաձայնության միջոցով իրենց քվոտան կավելանա”,-ասել է Արման Մելիքյանը եւ հավելել.”Շատ ավելի լավ է, որ մենք խորհրդարանում ունենանք 40 գործարար, ինչպես այսօր է, որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ գործի տեր է եւ մարդկանց է աշխատացնում, հնարավորություն ունի անհատապես դրսեւորվել, քան ունենանք 5-6 կուսակցապետներից կազմած ցուցակ”:

Արման Մեիքյանը հավելել է, որ կուսակցապետերի ցուցակը ճահիճն ավելի կխորացնի եւ նշել, որ կողմ է, որ ընդհանրապես համամասնական ընտրակարգը վերացվի:

“Շատ ավելի լավ է` բոլորն առաջադրվեն մեծամասնականով` չթաքցնելով նաեւ իրենց կուսակցական պատկանելիությունը: Այդ դեպքում կլինի իրական մրցակցություն, նաեւ կուսակցությունների միջեւ”,-ասել է Արման Մելիքյանը: Նրա համոզմամբ, Հայաստանի դեպքում գործող համակարգը նախընտրելի է 100 տոկոսանոց համամասնական համակարգից:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը հայտարարել է, որ այս առումով պատրաստ է ստորագրել ընդդիմախոսի խոսքերի տակ ու նկատել, որ հակառակ պարագայում անտեսվում է քաղաքացու իրավունքը, քանի որ Հայաստանի կուսակցությունները, որպես կանոն մեկ մարդու կուսակցություն են եւ պետք է նրա “դաբրոն” ստանալ:

“Ցմփորները կուսակցության մեջ կգրվեն ինչ է եղել որ”,-հավելել է ՀՀԿ-ական պատգամավորն ու նկատել, որ  հարյուր տոկոսանոց համամասնականի ջատագովների խնդիրը հանրության մեջ գնահատված մարդկանց ռեսուրսի պակասն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ