11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմադիր դաշտը քայքայվեց, քիչ ձայն կհավաքի

Ընդդիմադիր դաշտը քայքայվեց ու քանդվեց, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պակաս ձայներ կհավաքի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: “Սա ծնունդ է նույն ընդդիմադիր դաշտի, ցավոք, դա այդպես է”,-ասաց նա:

Արմեն Մելիքյանի խոսքով, իշխանությունը հատուկ մեխանիզմներ կիրառելու կարիք չունի, քանի որ ընդդիմությունը որոշեց մասնակցել ընտրություններին, որոնց կեղծման հնարավորությունը շատ բարձր է, ուստի, նշանակում է, որ ընդդիմությունը նաեւ պատրաստ է արդյունքներին:

“Լավագույնը իրենց համար փոխպայմանավորվածությունն է, այդ դեպքում էլ, իշխանությունը կարող է թելադրողի դերում հանդես գալ, ինչը նորմալ է այս իրավիճակում”,-հայտարարեց Արման Մելիքյանը:

Նրա ընդդիմախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը կարծիք հայտնեց, որ ընտրական գործընթացում կեղծիքները կարող են նշանակություն ունենալ, եթե մրցակից ուժերից որեւէ մեկը թույլ կազմակերպված է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ