15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բադեյանը հաստատեց, որ ՀՀԿ ցուցակում չի լինի

Գործող խորհրդարանի գործարար պատգամավորներից մեկը`ՀՀԿ-ական պատգամավոր, ‘Եվրոստան ույուտ’ ընկերության սեփականատեր, ծնունդով գավառցի Մանվել Բադեյանն այս անգամ խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով` թիվ 22 ընտրատարածքից:

“Այո, առաջադրվելու եմ մեծամասնականով Գեղարքունիքի ընտրատարածքում”,- Henaran.am-ին ասաց Մանվել Բադեյանը ու հավելեց, որ ընտրվելու իր շանսերը բարձր է գնահատում:

Մեր այն հարցին, թե կուսակցությունը որոշե՞լ է` թիվ 22 ընտրատարածքում ում կսատարի, Մանվել Բադեյանը դրական պատասխան տվեց. ” Ինձ ա սատարելու”:

Մեր դիտարկմանը, թե իշխանությունները հայտարարում են, որ ապագա խորհրդարանում գործարարներ չեն լինելու, Մանվել Բադեյանն այսպես արձագանքեց. ”Գործարարը մի մասնագիտություն է, որով մարդը պետք է հպարտանա, ես դրանով հպարտանում եմ: Գործարարությունը մասնագիտություն է, որով կամ զբաղվում են կամ չէ: Եթե ես դառնամ պատգամավոր, էլ գործարար չեմ: Ես հիմա գործարար չեմ , ես իրավունք չունեմ զբաղվել գործարարությամբ,  դժվա՞ր է ընկալել”:

Պատգամավորը հավելեց, թե օրենքում հստակ գրված է, որ որեւէ մեկը` լինի գործարար, թե, ասենք, կոշկակար, բացի պատագամավորական գործունեությունից, այլ գործունեությամբ չպետք է զբաղվի: Մեր դիտարկմանը, թե օրենքն այսօր շատերը շրջանցում են, Մանվել Բադեյանն արձագանքեց.”Դա ուրիշ հարց է”:

Նկատենք, որ թիվ 22 ընտրատարածքի գործող պատգամավորը, “Գրեյթ Վելլի” ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական  Տիգրան Արզաքանցյանն է, որին, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ-ն չի առաջադրի:

Ի դեպ, Մանվել Բադեյանն ասաց, որ իր առաջադրումը չի ազդի Տիգրան Արզաքանցյանի հետ ունեցած հարաբերությունների վրա: Հավելենք, որ մամուլի տեղեկություններով, Տիգրան Արզաքանցյանը չի պատրաստվում զրկվել պատգամավորական մանդատից: Նա այժմ գտնվում է արտերկրում եւ վերադառնալուց հետո կհայտարարի իր առաջադրման մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ