“Մի կտոր” բարություն` ՀՀԿ-ից
Փետրվարի 17-ը Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է։ Օրվա առթիվ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ‘Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն’ ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էին ‘Մի կտոր բարություն’ խորագիրը կրող միջոցառումը, որի ընթացքում երիտասարդները, Շառլ Ազնավուրի հրապարակում մոտենալով պատահական անցորդների, նվիրում էին շոկոլադներ եւ բարեմաղթանքներով փուչիկներ:
Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արուսյակ Պողոսյանը, բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը ոչ պաշտոնական տոն է, որը ստեղծվել է մի շարք միջազգային բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությամբ: ‘Այսօրվա մարտահրավերների պայմաններում շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը եւս նշի այս օրը, եւ ինչու ոչ, ժպիտների, բարեմաղթանքների ու փուչիկների տեսքով մարդիկ բարությունը փոխանցեն միմյանց’,- ասաց Արուսյակ Պողոսյանը։
‘Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն’ ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը կոչ է անում բոլորին լինել բարի եւ կարեկից ուրիշի նկատմամբ: Ըստ նրա՝ բարությունը մարդուն դարձնում է ավելի գեղեցիկ, հարուստ։ Բարության ցանկացած դրսեւորում մեր կյանքը կդարձնի ավելի ու ավելի լավը։
Henaran.am-ին հաղորդում են ՀՀԿ լրատվական ծառայությունից