11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Դարձյալ ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավ-արեւմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Այս գիշեր առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, փետրվարի 18-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: Քանի որ օդի ջերմաստիճանը հովիտներում զգալի բարձր է, առանձին վայրերում հնարավոր են տեղումներ ձնախառն անձրեւի տեսքով:

Ուշադրություն. հնարավոր են մեծ քանակությամբ տեղումներ, հատկապես առատ` երեկոյան ժամերին: Խորհուրդ է տրվում հետաձգել ուղեւորությունները դեպի շրջաններ 2-3 օրով:

Երեւանում այս գիշեր տեղումներ չեն սպասվում, փետրվարի 18-ին սպասվում է ձյուն, երեկոյան` առատ ձյուն: Գիշերը կլինի -4-6, ցերեկը 0+2, երեկոյան 0-2: Տեղ-տեղ հնարավոր է քամի, ցածր տեսանելիություն, մառախուղ:

Փետրվարի 19-ին տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Henaran.am-ին հաղորդում են meteo-tv լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ