ԲՀԿ-ով պատգամավոր դառնալու, աղջիկների եւ իր ջերմաստիճանի մասին
Շրջանառվող լուրերի համաձայն` առաջիկայում ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
‘’ԲՀԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է, եւ հենց նա է որոշելու` ով կընդգրկվի ԲՀԿ համամասնական ցուցակում’’,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Այն հարցին` պատրաստ է արդյոք քաղաքագետը իր ուժն ու եռանդը ներդնել ապագա խորհրդարանում, Հմայակ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ինքը հիմա այն տարիքում է, որը համարվում է մտավոր եւ ֆիզիկական ուժերի վերելքի ժամանակաշրջան: Հետեւաբար, նախկինում լինելով պատգամավոր, հիմա էլ պատրաստ է աշխատել ԱԺ-ում:
‘’Ես եղել եմ ԱԺ երկրորդ եւ երրորդ գումարման պատգամավոր, եւ ժողովուրդը հիշում է, թե ես ինչպես եմ աշխատել, թող մնացածները ապացուցեն` ունակ են արդյոք աշխատելու, թե ոչ’’,- ասաց քաղաքագետը, հավելելով, թե երբ ինքը Մոսկվայի համալսարանում էր սովորում, աղջիկներն ասում էին, որ “լսարանի ջերմաստիճանը 5 աստիճանով բարձրանում է, երբ ես մտնում եմ ներս: Ի դեպ, պատգամավորներից մեկն էլ մի անգամ ասել է, որ ես ամբիոնից էներգիա եմ թափում խորհրդարանի գլխին’’:
Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորացուն