15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դպրոցական օլիմպիադա ԵՊՀ-ում

Արդեն չորրորդ տարին է` Երեւանի պետական համալսարանը դպրոցականների համար կազմակերպել էր օլիմպիադա, որի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց ծանոթացնել իրենց նախընտրած ֆակուլտետներին:

‘’ԵՊՀ օլիմպիադա-2012’’-ին այս անգամ մասնակցում էին ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները: Ըստ առարկաների` յուրաքանչյուր դպրոցից օլիմպիադային կարող էր մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տեւողությունը չորս ժամ էր:

Նշենք, որ օլիմպիադան անցկացվում էր հետեւյալ հանրակրթական առարկաներից` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք ու հայ եկեղեցու պատմություն:

‘’ԵՊՀ օլիմպիադա-2012’’-ին մասնակցում էին շուրջ 2400 դպրոցականներ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Շիրակի, Տավուշի, Արմավիրի եւ Արարատի մարզերի մի շարք դպրոցներից: Ի դեպ, ՀՀ մարզերի դպրոցականներն օլիմպիադային մասնակցում էին իրենց մարզկենտրոններում: Յուրաքանչյուր առարկայի համար կազմվել էր հանձնաժողով, որի նախագահները համապատասխան ֆակուլտետների դեկաններն էին:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը նշեց, որ օլիմպիադայի հիմնական նպատակն է` դիմորդներին ծանոթացնել Երևանի պետական համալսարանի հետ: Ըստ Վաչագան Գալստյանի` դեռևս չորս տարի առաջ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 600 աշակերտ, սակայն այս տարի նրանց թիվն հասնում է 2000-ի:

‘’ԵՊՀ օլիմպիադա-2012’’-ի փակման եւ պարգեւատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին։

Henaran.am-ին հաղորդում են ԵՊՀ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ