15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ունեմ փորձ, ունեմ աջակիցներ եւ վերջին հաշվով, ներկայացնում եմ ՀՀՇ-ն

ՀԱԿ-ի համամասնական  ցուցակը դեռ պատրաստ չէ: Այս փուլում ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններն ու մարզային կառույցներն իրենց առաջարկություններն են ներկայացնում, որոնց  համադրումից եւ քննարկումից հետո միայն, Կոնգրեսը որոշում  կկայացնի:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, Կոնգրեսը քննարկում է ցուցակների կազմման եւ կուսակցական եւ անհատական սկզբունքները եւ կկարողանա միասնական որոշման հանգել. “Մենք ուզում ենք լավ ցուցակ ներկայացնել, որ ընտրողի համար այն լինի լավագույնը”:

ՀՀՇ վարչության նախագահն ասաց, որ իր կուսակցությունը եւս իր թեկնածուներին առաջադրել է, որոնց անուններն Արամ Մանուկյանն առայժմ չնշեց, ասաց միայն, որ ՀՀՇ-ի ցուցակում հասարակության կողմից ընդունելի եւ վստահելի անձինք են:

Արամ Մանուկյանի խոսքով, նույն փուլում է նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորների հարցը, թեեւ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր նախընտրած թենածուներին, բայց համընկնումներ կան, եւ ՀԱԿ-ը դեռ հստակ որոշում չի կայացրել:  ՀՀՇ-ն, օրինակ, ընտրատարածքների կեսում հավանական թեկնածուներ է ներկայացրել:

Ինչ վերաբերվում է Արամ Մանուկյանին, ՀՀՇ վարչության նախագահը կարծում է, որ իր անունը կլինի  ՀԱԿ-ի համամասնական ցուցակում: Henaran.am-ի ճշտող հարցին, թե արդյո՞ք Արամ Մանուկյանն անցողիկ տեղերում կլինի, ՀԱԿ անդամը պատասխանեց.” Ինձ չի հուզում դա, որովհետեւ այս  պահին խնդիրը մանդատ ունենալը չէ, խնդիրը Հայաստանում իշխանափոխության իրականացումն է եւ Սերժ Սարգսյանի  հրաժարականին հասնելը: Ցուցակները եւս նպատակաուղղված պետք է լինեն այդ խնդրին”:

Այսուհանդերձ, ապագա խորհրդարանում Ձեր աշխատանքը նպատակահարմար համարո՞ւմ եք, ինքներդ կցանկանա՞ք կրկին պատգամավոր դառնալ: Henaran.am-ի այս հարցին Արամ Մանուկյանը դրական պատասխան տվեց.”Այո, ես ունեմ փորձ, ունեմ աջակիցներ եւ վերջին հաշվով, ներկայացնում եմ Հայոց համազգային շարժում կուսակցությունը”:

Ինչ վերաբերվում  է ՀԱԿ- ցուցակի առաջին երեք հորիզոնականներին, որը հրապարակվել էր մամուլում,  Արամ Մանուկյանն ասաց, որ “ՀԱԿ-ում, որեւէ խոսակցություն, բացի առաջին համարից չկա եւ մամուլի ցանկացած խոսակցություն հաստատված չէ: Որոշումը պետք է կայացնի ՀԱԿ քաղաքական խորհուրդը, որն այս պահին որոշում չունի”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ