07 Հունիսի, Saturday, 2025
KFC

88-ի փետրվարի 20-ը ուրիշ էր … անցավ 24 տարի

24 տարի առաջ` 1988թ-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշոց միջնորդել ԼՂԻՄ-ը ադրբեջանական ԽՍ կազմից` Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին:

“Լեռնային Ղարաբաղի Լսելով եւ քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց. ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին` ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին”,-ասված է որոշումում:

Սկսվեց մի հուժկու շարժում` Արցախում եւ Հայաստանում: Մի բռունցք դարձանք եւ հրապարակներից տուն չէինք գնում: Հավատում էինք, որ խորհրդային կայսրությունը տեսնելով հայ ժողովրդի արդարացի պահանջը` հեշտությամբ կլուծեր Արցախի հարցը:

Անցել է 20 տարի … Արցախի հանրապետությունն անկախ պետություն է, իսկ արցախցիները` 150 000 սպարտացիներ: Ավելի ճիշտ, 3 միլիոն, ոչ 10 միլիոն սպարտացի հայեր` Եռաբլուրը վկա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ