Մարգարը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը. դատավորը մտավ խորհրդակցական սենյակ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Այսօր դատարանում ցուցմունք է տալու Մարգար Օհանյանը: Մինչ ցուցմունքը Օհանյանի փաստաբանը միջնորդեց դատարանին փոխել Օհանյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ մի անգամ դատարանը մերժել էր միջնորդությունը, հաշվի առնելով, որ Օհանյանը դրսում գտնվելով կարող է իր դիրքով ազդել վկաների վրա: Փաստաբանի խոսքով, վկաների հարցաքննությունը ավարտվել է, հարցաքննվել են ամբաստանյալները, եւ որեւէ ազդեցություն չի կարղ լինել:
Ստացվում է, որ չորս ամբաստանյալներից միայն Օհանյանն է կալանքի տակ, ինչը փաստաբանի համոզմամբ Մարդու իրավունքների խախտում է: Փաստաբանը նաեւ ասաց, որ չնայած Օհանյանը իրեն եմղավոր չի ճանաչում, բայց պետության հասցրած վնասը վերականգնել է, քանի որ Օհանյանի արժանապատվության խնդիրն է: Մարգար Օհանյանը դատարանին հիշեցրեց, որ ՀՀ նախագահը անցած տարի դեկտեմբերի 22-ին` իրավապահ մարմիններին ասել է, որ արդարացի վճիռներ կայացնեն, ուստի խնդրեց հաշվի առնել դա եւ բավարարել միջնորդությունը:
Պետական մեղադրող Հարություն Հարությունյանը առարկեց միջնորդությանը: Դատարանը մտավ խորհրդակցական` սենյակ քննարկելու միջնորդությունը: Նիստը կշարունակվի ժամը 14.oo-ին: