15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը կկրկնապատկի իր վստահված անձանց թիվը. Լեւոն Զուրաբյան

Այսօր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել է, որ սպասվող խորհրդարանական ընտրություններում Կոնգրեսշը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրի բոլոր 41 ընտրատեղամասերում: ՀԱԿ համակարգողը շեշտել է, որ դա  թույլ կտա ՀԱԿ-ին` վստահված անձանց քանակը ավելացնել երկու անգամ:

 “Փաստորեն, մենք 4000 մարդ կարող ենք ունենալ ընտրատեղամասերում”,-նշել է Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողն ասել է, որ այդ 4000-ի մեջ, ամենայն հավանականությամբ, կլինեն նաեւ թույլ, ահաբեկումների եւ կաշառումների հանդեպ խոցելի մարդիկ, սակայն ՀԱԿ-ը անելու է առավելագույնը  ընտրական գործընթացների օրինականության ապահովման համար:

Խոսելով Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններից, Լեւոն Զուրաբյանն ասել է, որ ՀԱԿ թեկնածու Սասուն Միքայելյանի հավաքած 47 տոկոսը աննախադեպ է Կոնգրեսի համար. “Նման ցուցանիշ երբեք չի արձանագրվել ոչ նախագահական, ոչ Երևանի ավագանու, ոչ էլ 10-րդ ընտրատեղամասում ԱԺ ընտրությունների ժամանակ”: ՀԱԿ համակարգողը հայտարարել է, որ   Սասուն Միքայելյանը հաղթել է, բայց իշխանությունները կարողացել են փրկվել պարտությունից` ավելացնելով Հրազդանի ընտրողների թիվը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ