30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Երիտասարդ ՀՀԿ-անները վերապատրաստվում են քաղաքական մենեջմենթի եւ հաղորդակցության ոլորտներում

Փետրվարի 17-19-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ‘Հաջողակ կուսակցական աշխատանք. կուսակցության կառավարում եւ հաղորդակցություն’ խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ ‘Կոնրադ Ադենաուեր’  գերմանական քաղաքական հիմնադրամը։

Ինչպես նշեց ‘Կոնրադ Ադենաուեր’  հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը, հիմնադրամի համագործակցությունը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ բավականին արդյունավետ է. ‘Երեք տարի շարունակ ‘Կոնրադ Ադենաուեր’ հիմնադրամը համագործակցում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ` իրականացնելով բազմաբնույթ եւ բազմաբովանդակ միջոցառումներ` ուղղված երիտասարդ քաղաղաքական գործիչների վերապատրաստմանը: Փետրվարի 17-19-ը Ծաղկաձորում անցկացված միջոցառումը ‘Կոնրադ Ադենաուեր’ հիմնադրամի եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համագործակցության վառ դրսեւորումներից մեկն էր, որի նպատակն էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամաների վերապատրաստումը քաղաքական մենեջմենթի եւ քաղաքական հաղորդակցության ոլորտներում’,- նշեց Լիանա Մարուքյանը։

Նշենք, որ եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները տեսական եւ գործնական դասախոսությունների միջոցով ծանոթացան քաղաքական գործընթացների մանրամասներին, ինչպես նաեւ քննարկեցին ընտրական մեխանիզմների առանձնահատկությունները: Սեմինարի ընթացքում անդրադարձ եղավ հետեւյալ թեմաներին՝ ‘Քաղաքացիական մասնակցությունը ընտրություններին՝ սկսած 1990 թվականից’, ‘Ռազմավարական պլանավորման հիմունքները’, ‘Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը Եվրոինտեգրման համատեքստում’, ‘Ռազմավարական հաղորդակցությունը’, ‘Ճարտարասանության հիմունքները’: Դասախոսություններով հանդես եկան ԵՊՀ դասախոսներ Աշոտ Ալեքսանյանը, Նարեկ Գալստյանը, Նվարդ Մելքոնյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀԿ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ