15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վահան Հովհաննիսյանը նամակով քաղաքապետից խնդրում է հանրային լսումներ կազմակերպել Մաշտոցի այգու խնդրով

ՀՅԴ-ական պատգամավոր  Վահան Հովհաննիսյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ խնդրում է Երեւանի Մաշտոցի այգու խնդրի շուրջ հանրային լսումներ կազմակերպել: Տարոն Մարգարյանին ուղղված նամակում Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես, ասում է.

“Երևանի Գլխավոր Պողոտայում, Մաշտոց պողոտայի հարևանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաև բնապահպանական և հասարակական մի շարք կազմակերպություններ բողոքի ալիք են բարձրացրել:

Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երևանի Գլխավոր հատակագծով հաստատված և ամրագրված կանաչ, հանրային տարածքում, հաշվի առնելով, որ այն կենսագործունեության միջավայրի փոփոխություն է ենթադրվում, ինչպես նաև ելնելով իրողությունից, որ կատարվող աշխատանքները շոշափում են երևանցիների և մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական և մշակութային խնդիրները, առաջնորդվելով “Քաղաքաշինության մասին”  ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաև լսելու շահագրգիռ անձանց և կազմակերպությունների տեսակետը”:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Մաշտոցի պուրակի բնապահպանների ակցիան շարունակվում է մոտ տասն օր, եւ հավաքվածների պնդմամբ` կշարունակվի մինչեւ պուրակում չդադարեցնեն շինաշխատանքները: Բնապահպանները պահանջում են դադարեցնել պուրակում իրականացվող տաղավարների շինարարությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ