15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մաշտոցի այգու խնդրի լուծումը` ըստ բնապահպանների

Բնապահպան-ակտիվիստների պայքարը շատ արդարացի եւ օրինական պահանջ է, նրանց  միակ պահանջը առողջ շրջակա միջավայր ունենալն է: Այսօր հրավիրված ասուլիսին Մերի Խաչատրյանը բնապահպանների անունից ներկայացրեց Մաշտոցի այգու կառուցապատման շուրջ ծավալված հարցի լուծումը:

Հիշեցնենք, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները, ըստ քաղաքապետարանի` ժամանակավորապես տեղափոխվելու են Մաշտոցի այգի: Այս որոշումը չեն ընդունում բնապահպանները, ովքեր այգու տարածքում թույլ չեն տալիս որեւէ կրպակ տեղադրել: Անցած գիշեր, այգու տարածքում շինարարություն է կատարվել, ինչը ակտիվիստների դժգոհությունն է առաջացրել:

”Վաղաժամ դադարեցնել պայմանագրերը, դադարեցնել շինարարությունը եւ հանրային քննարկում իրականացնել`մեր առաջարկենրը լսելու: Կրպակները շատ հանգիստ կարելի է տեղափոխել ձկան խանութի հարեւանությամբ` գետնանցումի տակ”,-ասաց Մերի Խաչատրյանը:

Նա հավելեց, որ այսօր կրպակների տեսարանը այլանդակում է քաղաքի տեսքը: Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը հակադարձեց` նշելով, որ այնտեղ եւս սեփականատերեր կան, եւ հարցի նման լուծումը իրավական քաշքշուկներ կստեղծի: Մերի Խաչատրյանն առաջարկեց, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն ընդունի եւ հարցը քննարկեն:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են վերաբերում բանախոսները այն փաստին, որ գիշերը Մաշտոցի այգու տարածքում շինարարություն է իրականացվել: Լեւոն Իգիթյանը չքննադատեց այս փաստը եւ  ասաց, որ դա ժամանակավոր է, իսկ Մերի խաչատրյանը տարակուսեց, թե ինչպես է ստացվում, որ բնապահպանների թմբուկները խանգարում են Մարգարյան ծննդատան անդորրը, իսկ գիշերային շինարարությունը, որն իրականացվում է ոստիկանության հսկողությամբ, չի խաթարում:

Բնապահպան ակտիվիստները տեղեկացրին, որ Մաշտոցի այգու խնդիրը քննարկվելու է հանրային խորհրդում, առաջարկելով քննարկմանը հրավիրել նաեւ կրպակատերերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ