Երկրապահի շարքերը դեռ “թամամ” են
Ըստ օրերս տարածված լուրերի, Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարից հետո թվով 50 երկրապահ դիմում են ներկայացրել` միությունից դուրս գալու համար, քանի որ նրանք համաձայն չեն ԵԿՄ ընդունած հայտարարության հետ, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է հանրապետության նախագահին` իր ծրագրերում:
“Նման բան չկա, ոչ մեկը դուրս չի եկել, հնարովի լուրեր են: Տվեք գոնե մեկի անուն, որ դիմում է ներկայացրել: Հո օդի մեջ խոսելով չի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը: