11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հրանտ փղիկը շուտով կյանքի ընկերուհի կունենա

Երեւանի կենդանաբանական այգու Հրանտ անունով հայտնի փիղն արդեն 17 տարեկան է: Փղի կյանքը հարմարավետ դարձնելու ուղղությամբ ներկայումս այգու տնօրինությունը միջոցառումների ծրագիր է մշակում, որը ներառում է համապատասխան ձմեռանոցի պատրաստումը, փղին հատկացված տարածքի ընդարձակումը եւ, իհարկե, զուգընկերոջ հարցի լուծումը:

Հիշեցնենք, որ 1999-ից Մոսկվայի կենդանաբանական այգուց Երեւան տեղափոխված փղի համար մինչ օրս հաջողվել է մեկ անգամ զուգընկեր բերել: Սակայն 2007-ի դեկտեմբերին այգի բերված Մաշան 2008-ի օգոստոսին սատկեց:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշում է, որ այժմ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հնարավոր աջակցության մասին այգին բանակցում է ‘’Գրանդ Քենդի’’ ընկերության հետ:

‘’Բանակցություններն այս պահին դեռ նախնական փուլում են, սակայն հուսով ենք, որ այգու փղիկի համար այսօրվա պայմանների փոխարեն անհամեմատ ավելի պայծառ ապագա կարող ենք ապահովել’’,- ասում է Ռ. Խաչատրյանը:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ