Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 18:00 դրությամբ
Փետրվարի 21-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Արագածոտնի մարզի Թալինիշրջանի Գառնահովիտ – Զովասար, Հակո -Ջալփո (Կանչ) եւ Սորիկ գյուղերի, Արագածիշրջանի Արագած, Բերքառատ եւ Լեռնապարգյուղերի եւ Ապարանի շրջանի Նիգավան,Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ – Թթու ջուր – Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները: Փակ են նաեւ Սելիմի լեռնանցքը եւ Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա,Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Քալբաջար-Սոտք ավտոճանապարհը:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում եւ հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկությունից:
Փետրվարի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում բուք է եւ սահմանափակ տեսանելիություն , ուստի երթեւեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:
Նույն ճանապարհի Մլեթա – Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի – Լարսի հատվածներում առատ ձյան տեղումների պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Մլեթա – Գուդաուրի (Պոստա) հատվածում երթեւեկությունը բաց է: Կոբի- Լարսի հատվածում երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից