14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի “Առաջ Հայաստանը” փոփոխվելու է. Տիգրան Սարգսյանը ձեւակերպեց կուսակցության առաջնահերթությունները

“Մեզ հաջողվեց կառուցել կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ եւ երկրում հաստատել համերաշխության մթնոլորտ: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը Արմավիրի մարզից, այսօր Արմավիրի մարզում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով այն առաջնահերթություններից, որոնք անցնող հինգ տարվա ընթացքում իր առջեւ դրել էր ՀՀԿ-ն:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ հաջողվել է հաղթահարել 2008թ. մարտի մեկից հետո հասարակության մեջ առկա առճակատումը: Վարչապետն անդրադարձավ նաեւ ֆինանսատնետսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ այդ ուղղությամբ կառավարության իրականացրած քայլերին, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամի դասերին:

Վարչապետը խոսեց արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունից, ինչը ՀՀԿ նախընտրական հայեցակարգի` տնտեսական ծրագրի հիմքերից մեկն է, իսկ թիվ մեկ խնդիրը, վարչապետի խոսքով` նոր աշխատատեղերի ստեղծումն է` նոր արտադրության միջոցով:

Մյուս կարեւորագույն ոլորտը, որին ադրադառնում է ՀՀԿ-ն, գյուղատնտեսությունն է: Այս ուղղությամբ եւս իշխող կուսակցությունում քայլեր նախատեսել են` հաշվի առնելով նաեւ նախորդ տարի ոլորտում  արձանագրված ոլորտի անկման դասերը:

“Պետությունը, ստանալով հանրապետության նախագահի հանձնարարականը, դեմքով շրջվեց դեպի գյուղատնտեսություն”,-հիշեցրեց Տիգրան Սարգսյանը:

“Մեր քաղաքականության մեջ արմատական փոփոխությունը կայանում է հետեւյալում. եթե նախորդ 5 տարիների ընթացում առաջնորդվելով կարգախոսով` “Առաջ Հայաստան” մենք մեր առջեւ խնդիր էինք դրել ամրապնդել մեր պետությունը, պետական ինստիտուտները, բանակը, ապահովել խաղաղություն տարածաշրջանում,  այսօր  մենք մեր առջեւ առաջադրում ենք նոր խնդիր`  էապես բարելավել սովորական քաղաքացու կյանքը”,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ  իրականացվելիք  բոլոր փոփոխություններն ու բարեփոխումները, ուղղված են լինելու դրան: Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ իրականացվելիք քայլերը միտված են լինելու ոչ միայն  գյուղատնտեսության զարգացմանը, այլեւ  “գյուղում կյանքը հարմարավետ դարձնելուն, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում:

“Մեր ծրագիրը կոչվելու է գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագիր”,-շեշտեց վարչապետը: Տիգրան Սարգսյանը խոսեց նաեւ տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերից` սերմնացուի ու պարարտանյութի տրամադրումից մինչեւ գյուղտեխնիկայի տրամադրում` արտոնյալ պայմաններով:

“Մոտակա հինգ տարիների ընթացքում պետության կապիտալ ներդրումներն ուղղվելու են դեպի մարզեր եւ առաջին հերթին դեպի անապահով համայնքներ, որոնց թիվն այսօր 105 է: Բազմաթիվ ֆունկցիաներ Երեւանից պետք է տեղափոխվեն մարզային կենտրոններ”,-նշեց ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչը, նկատելով նաեւ, որ բանակի մարտունակությունը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

“Այս հինգ տարիների ընթացքում մենք կարողացել ենք սպառզինության մակարդակն էապես բարձրացնել”,-սա ըստ Սարգսյանի` գերազանցում է նախորդ 20 տարիների սպառազինությունը եւ հենց այդ ճանապարհով` ամրապնդելով բանակի մարտունակությունը, Հայաստանը կարողացել է հակառակորդին պարտադրել խաղաղություն:

Վարչապետը խոսեց նաեւ կրթության եւ սոցիալական ոլորտներում  նախատեսվող քայլերից եւ շեշտեց սոցիալական անհավասարության վերացման անհրաժեշտությունը եւ որպես դրա պատճա առանձնացրեց նաեւ անապահով ընտանիքների կողմից իրենց զավակների համար պատշաճ կրթություն չապահովելու հանգամանքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ