25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Վարչապետը տրակտորը չնվիրեց

Արմավիրի մարզում վարչապետ Տիգրան Սարգսյնաի հետ հանդիպմանը,  համայնքներից մեկի ղեկավարը խոսելով գյուղացիներին գյուղտեխնիկա տրամադրելու մասին` Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե “ինչ անի գյուղացին, եթե  50 տոկոսը չունի”`  նկատի ունենալով  գյուղտեխնիկայի սուբսիդավորումը, որի  50 տոկոսը տալիս է պետությունը, մյուս մասը` գյուղացին:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ նման  համայնքը պետք է ընդգրկվի կառավարության  ծրագրերի մեջ, արդեն 50 անապահով համայնք  այդ ծրագրում են  եւ հարկավոր է հայտ ներկայացնել: Համայնքի ղեկավարը շարունակելով երկխոսությունը, ասաց` “ինչ կլինի մեզ մի տրակտոր նվիրեք”, վարաչապետը հումորով արձագանքեց.

“Դա վտանգավոր է, որովհետեւ եթե այս տեղեկատվությունը գնա ԶԼՄ-ներով, թե վարչապետը գնացել է հանդիպման, եւ իրենից տրակտոր խնդրեցին եւ տվեց, էլ մյուս համայնքներ չեմ կարող մտնել”: Ապա հավելեց, որ այդ դեպքում կստացվի, “ոչ թե մենք նախընտրական ծրագիր ենք քննարկում, այլ խնդրանքների”:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ