10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արդյո՞ք սերը կախվածություն է. սիրո` թմրանյութի ազդեցությունը

Սերը կարող է արբեցնել եւ թմրանյութի նման գլուխ պտտեցնել: Վերջերս գիտնականներին հաջողվել է պարզել, որ իրականում ռոմանտիկ զգացմունքներն ազդում են գլխուղեղի վրա այնպես, ինչպես թմրանյութը:

Սիրահարվածության ժամանակ գլխուղեղում ակտիվանում են գորշ նյութի տարածքները, որոնք կապված են մոտիվացիայի, ինչպես նաեւ հաճույք ստանալու հետ: Էվոլյուցիայի տեսանկյունից` այդ գործընթացը հարկավոր է նրա համար, որ մարդիկ ձգտեն հարաբերություններ ստեղծել հակառակ սեռի հետ եւ, հետեւաբար, շարունակեն սերունդ տալ:

Սակայն ավելի հաճախ է պատահում, որ զուգընկերոջ ուշադրությունը  գրավելու փորձերը  վատ են անդրադառնում մեր էմոցիոնալ վիճակի վրա: Սիրահարվածության ժամանակ մարդիկ երջանիկ են, բայց միաժամանակ` նաեւ անհանգիստ: Կրքոտ եւ բուռն սերն օգտագործում է ուղեղի այն համակարգը, որի հետ կապ ունի թմրանյութային կախվածությունը:

Իրենց ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են 10 կամավորների գլխուղեղի ակտիվությունը, որոնք խենթորեն սիրահարված են եղել եւ սիրային հարբերությունների մեջ են եղել մեկ ամսից մինչեւ 2 տարի: Կամավորներին ցույց են տվել իրենց սիրելիների, ինչպես նաեւ վերջիններիս նման մարդկանց նկարներ: Պարզվել է, որ սիրելի մարդկանց նկարները բուռն էմոցիաներ են առաջացրել` անկախ հարաբերությունների տեւողությունից եւ զգացմունքների ինտենսիվությունից:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ