12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ազատ դեմոկրատներ”-ը կորոշեն վաղը

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 2-10-ն ընկած ժամանակահատվածում:  Համագումարի օրը պարզ կդառնա առաջիկա երկու օրերին: Այս մասին Henaran.am-ին այսօր ասել է “Ազատ դեմոկրատներ”-ի վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը:

“Համագումարին պատրաստվելու աշխատանքներն ամբողջ ծավալով ընթանում են: Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր մարզային կառույցների հետ”:

Գառնիկ Գեւորգյանի խոսքով, վաղը տեղի կունենա “Ազատ դեմոկրատներ”-ի վարչության նիստը եւ համագումարի, այդ թվում հրավիրյալների եւ առաջիկա ընտրություններում  կուսակցության մասնակցության ձեւաչափի հետ կապված  բոլոր հարցերը կհստակեցվեն:

Անդրադառնալով “Ազատ դեմոկրատների” եւ “Ժառանգության” քաղաքական դաշինքի հնարավորությանը, Գառնիկ Գեւորգյանը Henaran.am-ին ասաց, որ այն, ինչի մասին խոսվել է մինչ օրս, դեռեւս ուժի մեջ է.”Հանդիպումներ, շփումներ, խորհրդակցություններ դեռեւս ընթանում են: Մոտ ապագայում երկուստեք որոշում կկայացվի միասնական ենք մասնակցում ընտրություններին, թե ոչ”:

Ի դեպ, մարտի 2-ին տեղի կունենա “Ժառանգության” համագումարը, որի ընթացքում, ինչպես հայտարարել  էր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կհայտարարվի խորհրդարանական ընտրություններին “Ժառանգության” մասնակցության ձեւաչափի մասին:

Գառնիկ Գեւորգյանը “Ազատ դեմոկրատներ”-ի համագումարի անցկացման ժամանակահատվածը բովանդակային առումով չկապեց “Ժառանգության” համագումարի հետ եւ նշեց, որ սա զուտ  տեխնիկական համընկնում է:

“Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչներն այս օրերին հանդիպումներ են ունենում մարզերում: Այսօր կուսակցության անդամները  հանդիպել են Վանաձորի  եւ Գյումրիի տարածքային կառույցի ներկայացուցիչների հետ եւ կուսակցության անդամներին ներկայացրել նախընտրական շրջանի հետ կապված առաջիկա  անելիքները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ