Հայկական ‘Ռոբոտիքս’-ի արդյունքները
‘’Թումո’’ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում փետրվարի 10-22 անց է կացվել ‘’Թումո Ռոբոտիքս’’ դասընթացը: Մասնակցելու հնարավորություն են ունեցել 12-18 տարեկան այն 60 պատանիները, ովքեր ճիշտ են պաատասխանել մրցութային հարցերին:
Դասընթացի շնորհիվ պատանիները հնարավորություն են ստացել սովորել, թե ինչ է ռոբոտը, ինչպես ծրագրավորել ու կառավարել այն, բացահայտել սենսորների տարբեր տեսակներ եւ այլն:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Մեդիա լաբորատորիայի պրոֆեսոր Սեյմուր Փեյփերը դասընթացի մասին ասել է.’’ Կրթական Ռոբոտիքսը կարող է դառնալ շատ հարմար փորձադաշտ , որտեղ կարող է դրսեւորվել ստեղծարար մտածողություն, ակտիվորեն զարգանալ, փորձարկել ,կիսել գիտելիքները եւ զարգացնել սեփական նախաձեռնությունը:
Թումո Ռոբոտիքս դասընթացը վարելու համար հատուկ մասնագետ է հրավիրվել Իսպանիայից:
Henaran.am-ին հաղորդում են Թումո կենտրոնի մամլո գրասենյակից