Ոստիկաններին անգլերեն եւ բանակցել են սովորեցնում
Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքում երեւի ոստիկանները չեն հասցնի հագնել իրենց նոր համազագեստը: Ավելի ճիշտ` ոստիկանության համակարգում ստեղծվող “Հատուկ ստորաբաժանում” կառույցի 60 ոստիկանները դեռ նախապատարաստվում են:
Ոստիկանությանը մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նրանք ինտենսիվ մարտական պատրաստվածության եւ հոգեբանության կուրսեր են անցել, օտար լեզուներից տարրական գիտելիքներ են ստացել, որպեսզի կարողանան փողոցում զրուցել տուրիստների հետ: Նրանց ուսուցանվել է նաեւ բանակցությունների լեզուն:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս մեծ աղմուկ հանած ոստիկանական նոր համազգեստը համապատասխանեցված է հատուկ ջոկի` ոստիկանների գործառույթների հետ: Այսինքն հնարավորություն է տալիս արագ շարժվելու, երկար կամ կարճ չէ: Ի դեպ, ոստիկանության նոր ստորաբաժանման մեջ նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ կան:
Ասում են, սրանով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուզում է հավատ ներշնչել շարքային ոստիկանի նկատմամբ: