15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նորից խաբում են. թռչնաֆաբրիկաներում խախտումներ են հայտնաբերվել

‘Սննդի անվտանգության տեսչությունը ահազանգերի հիման վրա ստուգումներ է իրականացրել մի շարք թռչնաֆաբրիկաներում: Ներկայումս ընթանում են ստուգումներ ‘Արաքս’ թռչնաֆաբրիկայում: Խախտումներ կան, սակայն արդյունքները դեռ չեն ամփոփվել’,- այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը` պատասխանելով թռչնարտադրության ոլորտում տեղ գտած բացասական երեւույթների վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք, որ 2011թ դեկտեմբերին Թռչնարտադրողների միությունը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարության եւ նախագահի աշխատակազմ` ահազանգ հնչեցնելով այն մասին, որ շուկայում հայտնվել են տեղական հավերի անվան տակ վաճառվող դրսից ներկրվող եւ վերափաթեթավորվող սառեցրած հավեր: Դրանից հետո Սննդի անվտանգության տեչությունը լայնածավալ ստուգումներ է սկսել թռնաֆաբրիկաներում թռչնամսի եւ հավկիթի արտադրության եւ իրացման ոլորտում:

Աբրամ Բախչագուլյանի խոսքով` խախտումները ոչ թե սննդի անվտանգությանն են վերաբերել, այլ կրել են իրենց մեջ տնտեսական եւ մրցակցային խնդիրներ: Նա նշեց , որ Սննդի անվտանգության տեսչությունը արդյունքները ներկայացնելու է ՏՄՊՊՀ, որն էլ կորոշի վարչական վարույթի եւ պատասխանատվության չափը:

Աբրամ Բախչագուլյանը նշեց, որ իրենց տեսչության  խնդիրը տուգանելը  չի, այլ  սննդի անվտանգության ցուցանիշներին համապատասխանեցնելը, իրացման սահմանափակումներ նշանակելը:

‘Մեր ստուգումների արդյունքում արդեն կիրառվել են մի քանի սահմանափակումներ, կասեցվել է որոշակի ապրանքների իրացումը, քանի որ այդ ապրանքները չեն համապատասխանել օրենքով սահմանված բաղադրության եւ մակնշման չափանիշներին: Արտադրանքը հետ է կանչվել խանութներից, նաեւ կասեցումը իրականացվել է պահեստներում’,- ասաց Աբրամ Բախչագուլյանը:

Նա նաեւ նշեց, որ ստուգումների արդյունքում սննդի վտանգավորության հետ կապված խոշոր խախտումներ չեն հայտնաբերվել` բացառությամբ ձվի մելանժի/ ջարդած ձվերից ստացված խառնուրդ/, որն անպայման ոչնչացվելու է պահեստներում:

Նշենք, որ Henaran.am-ին օրեր շարունակ չհաջողվեց կապ հաստատել ‘Արաքս’ թռչնաֆաբրիկայի տնօրենի հետ` վերջինիս ակնհայտ խուսափելու պատճառով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ