ՀԱԿ-ի թոփ հնգյակը
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ում արդեն որոշել են համամասնական ցուցակի թեժ հնգյակին: Բնականաբար, ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Երկրորդ հորիզոնականում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, իսկ 3-րդ հորիզոնականում “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Չորրորդ տեղում “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն է:
Հինգերորդ տեղի համար թեկնածուները շատ են` ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյան, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան, “Հայաստան” հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյան, ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:
Արամ Սարգսյանն ու Արամ Մանուկյանը չպատասխանեցին մեր հեռախոսանգերին: Նրանք միանգամից անջատում էին: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ քննարկման փուլում է, թե ինչ ձեւաչափով կմասնակցեն` “ամեն ինչ պարզ կլինի վաղը”: