08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հոկտեմբերի 27-ի մեղադրող դատախազ Ջհանգիրյանն ու հանցագործ Հունանյանը նույն կարգավիճակը ունեն.Առավոտ

Օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հայտարարել էր, թե ՀՀ Ազգային ժողովում 1999 հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով գլխավոր դատապարտյալ  Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է. “Այո՛, նա քաղաքական բանտարկյալ է, ինչպես Նելսոն Մանդելան եւ Օջալանը, որովհետեւ իրականացվածը հեղաշրջման փորձ էր”:

Այս մասին հիշեցնում է “Առավոտ”-ը եւ նշում, որ Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանն ասաց, թե այս հայտարարությունը գնահատում է՝ “շատ վատ”:

“Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից հետո, երեւի, ոչ ոք ու երբեք չէր կարող մտածել, որ այդ գործը քննող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու նույն գործով  դատապարտված Նաիրի Հունանյանը մի օր  կարող էին նույն՝ քաղբանտարկյալի կարգավիճակն ունենալ: Ինձ մեղադրում էին ՄԻ Եվրոպական դատարանից գանգատս ետ վերցնելու համար, հայտարարում էին, որ ես այլեւս քաղբանտարկյալ չեմ եւ այլն: Բայց պատկերացնո՞ւմ եք, որ  այսօր ես եւ Նաիրի Հունանյանը կարող էինք նույն կարգավիճակն ունենալ: Ես ուղղակի այլեւս հրաժարվում եմ քաղբանտարկյալ կամ նախկին քաղբանտարկյալ կոչվել, որովհետեւ չեմ ուզում, որ իմ անունը ջհանգիրյանների եւ հունանյանների կողքին հնչի”,-ասել է Սիրունյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ