10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՕԵԿ-ում տեղերի հետ կապված խոսակցություններ չեն եղել, իսկ Երիցյանն աշխատել է ոստիկանությունում. Մհեր Շահգելդյանի մեկնաբանությունը

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներքաղաքական իրավիճակը Հայաստանում պայմանավորեց նախընտրական տրամադրություններով ու հավելեց, որ քաղաքական ակտիվության հետ մեկտեղ նկատվում է նաեւ սեւ փիար:

Մհեր Շահգելդյանը հերքեց այն տեղեկությունները, թե իր եւ Հեղինե Բիշարյանի միջեւ ՕԵԿ համամասնական ցուցակի երրորդ տեղի համար պայքար է գնում: “Ոչ մի տարաձայնություն չկա, չի կարող լինել եւ երբեք չի եղել: Մենք բոլորս կուսակցական ընկերներ ենք եւ մեր խնդիրը կուսակցության հզորությունն ու հաջողություններն են:

Երբեք ՕԵԿ-ում տեղերի հետ կապված խոսակցություններ չեն եղել եւ չեն էլ լինի”: Մհեր Շահգելդյանը հավելեց, որ ինքը եւ տիկին Բիշարյանը պայքարի եւ կուսակցական ընկերներ են եւ այդպիսին էլ կմնան: Հարցին, թե վիրավորական չէ արդյո՞ք, որ ՕԵԿ ցուցակի երկրորդ համարում նշվում է Արմեն Երիցյանի անունը, որը նորեկ ՕԵԿ-ական է, Մհեր Շահգելդյանը պատասխանեց.

”Արմեն Երիցյանի հետ եղել են եւ կան հին ընկերական հարաբերություններ, պարոն Երիցյանը երկար ժամանակ աշխատել է ոստիկանությունում, իսկ մենք բոլորս այն մոտեցումն ունենք, որի մասին ես խոսեցի”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ