15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կեղծ գլամուր. նոր սկանդալ Անժելայի շուրջ

Փետրվարի 25-ին Facebook-ում ակտիվ գրեթե բոլոր հայերի ուշադրությունը բևեռված էր օգտատերերից ոմանց անձնական էջերում զետեղված ահա այս նկարին, որտեղ ներկայացված է POP հանրագիտարանի հաղորդավար Մհեր Բաղդասարյանը:

Կարճ շորտերով, գրքերի վրա կանգնած անհասկանալի դիրքով ու հայացքով Մհերի կերպարը բնականաբար արժանացավ մեղմ ասած ոչ այնքան
Նկարը տեղադրած հայերը, պարզվում է, բարկացել էին ուղիղ եթերում Մհերի թույլ տված ոչ պրոֆեսիոնալ արտահայտությունից, երբ վերջինս “տխմարություն” էր անվանել Տիգրան Նալչաջյանի “GLAՄՈՒՌ” վիպակը, որը նվիրված է Անժելա Սարգսյանին:հաճելի մեկնաբանություններին:

Ժամեր անց blog.liberal.am-ում տեղ գտավ Մհերի հետ հարցազրույցը, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնում կրկին ու կրկին որպես “տխմարություն և տգիտություն” որակել Տիգրանի գիրքը:

Քանի որ ընթերցողը լսել է միայն մեկ կողմին, որոշեցինք արտահայտվելու հանարավորություն տալ նաեւ Տիգրանին: Նա սիրով համաձայնեց պատասխանել Henaran.am-ի հարցերին:

-Ինչի՞ մասին է վիպակը, և ինչպե՞ս ծնվեց այն գրելու միտքը:

-Վիպակն առաջին հայկական սեքս-սկանդալի մասին է: Միտքը ծնվեց պատահական, գիշերվա ուշ ժամին: Բուռն քննարկվում էր դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված սկանդալը, ես նրան տեսա զոհի դերում, իսկ ես չեմ ընդունում, երբ ընկածին հարվածում են, հատկապես՝ կնոջը:

Սակայն ես չեմ պաշտպանում ու չեմ ողջունում նման վարքը, առավել ևս պոռնոգրաֆիան: Նշեմ, որ անձամբ չեմ ճանաչում Անժելային, այս գիրքը ինչ-որ հատուկ նպատակներով չեմ հրատարակել, շատ լուրջ էլ չեմ վերաբերվում:

Գրքում անուններ չեմ նշել ոչ թե նրա համար որ վախենում եմ, այլ պարզապես դատական քաշքշուկների ցանկություն չունեմ: Վիպակը խաբեության ու կեղծ գլամուրի մասին է, երբ սկզբում քեզ մեծարում են, ապա հարվածում, այն էլ՝ թիկունքից:

-Հաշվի առնելով այն, որ գիրքը Անժելա Սարգսյանի անվան շուրջ բարձրացած աղմուկի մասին է պատմում, պատրաստ է՞իք սուր քննադատությունների:

-Ես միշտ էլ պատրաստ եմ կառուցողական քննադատությունների, պատրաստ եմ նաև, որ գիրքս չհավանեն: Սակայն շատ հաճախ մարդիկ, լսելով միայն Անժելայի անունը, առանց գիրքը կարդալու, սկսում են կարծիքներ հայտնել: Եվ ցավալի է, որ հենց նույն մարդիկ, վստահ եմ, իրենց բջջայիններում պահել են Անժելայի նկարները:

Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Հայկական առաջատար շատ կայքերում Անժելայի մասին նյութերն ամենաընթերցվածն էին: Ես անդրադարձա այս թեմային, քանի որ այն դարձել էր սոցիալական լուրջ հարց: Կարծում եմ՝ ամեն ինչի մասին էլ կարելի է հետաքրքիր մոտեցմամբ խոսել:

Կրկնում եմ՝ չեմ արդարացնում պոռնոգրաֆիան, պարզապես մեկ մարդու ինտիմ կյանքը հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում, իսկ շատ-շատերի նման կենսակերպն անհայտ է հասարակությանը: Ըստ իս՝ ոչ մի դերասանուհի չէր ցանկանա նման PR ունենալ, կամ էլ մարդ պետք է հոգեկան խանգարումներ ունենա, որ ինքն իրեն նման կերպ PR անի:

Ասեմ նաև, որ դրական արձագանքներ շատ եմ ստանում, “GLAՄՈՒՌ”-ը հավանել են այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք են Գուժ Մանուկյանը, Լուիզա Ղամբարյանը, Աննա Պանին, Աննա Դավթյանը, Արթուրո Սայանը և ըստ որոշ տեղեկությունների անգամ Գայանե Ասլամազյանը: Նրանց դուր է եկել իմ սուր հումորն ու շարադրանքը:

-Չե՞ք կարծում՝ կա վտանգ, որ նմանօրինակ սկանդալները կարող են սովորական երևույթ դառնալ հայ հասարակության մեջ:

-Հնարավոր է: Բայց պետք է դա ամեն կերպ կասեցվի, ամեն ինչ սկսվում է ընտանիքից, դպրոցից, ապա համալսարանից: Մարդու համար պետք է լինեն հեղինակություններ: Ամբողջ եթերը լցված է հաճախ բռնություն քարոզող սերիալներով, լրատվամիջոցներն իրենց վարկանշի համար մշտապես մանկապղծության դեպքեր են ակտիվ լուսաբանում, YouTube-ում տարածված են այն հոլովակները, որտեղ օրինակ աշակերտը ստորացնում է ուսուցչին, և դա զվարճալի է: Ես երբեք թույլ չեմ տա, որ իմ այս գիրքը կարդան թատերական ստուդիայի աշակերտներս:

-POP հանրագիտարանի հաղորդավար Մհերի ու Ձեր միջև կարծես թե կոնֆլիկտ է հասունանում: Կխոսե՞ք նախապատմության մասին:

-Ինձ հրավիրեցին մասնակցելու այս հաղորդմանը, Մհերն ասաց, որ հարցերին կարճ պատասխանեմ, թե չէ կմոնտաժեն: Եվ հանկարծ տեսնում եմ, թե ինչպես են եթերից գիրքս անվանում տխմարություն: Եթե նրանք ուղիղ եթերում իմ ներկայությամբ խոսեին, ես նման արձագանք չէի տա: Կսկսվեր առողջ բանավեճ, և ամեն ինչ դեմքիս կասեին, ոչ թե մեջքիս ետևում:

Ես նման ձևով չէի արձագանքի, եթե նույն տեսակետն արտահայտեր ճանապարհ անցած ու կայացած մասնագետը: Բաց գրքերի վրա ոտքերով ցուցադրաբար կանգնած երիտասարդը այդպիսի կարծիք է հայտնում այն դեպքում, երբ ես վատ եմ զգում անգամ, երբ տեսնում եմ գետնին ընկած մի գիրք:

Մհերն ու իր ընկերները շարունակում են ինձ անվանել անգրագետ, սակայն ի տարբերություն նրանց ես կարդում եմ Դոստոևսկի, Դրայզեր, Մորուա, Շիրվանզադե, Թոթովենց և այլն:

Աճելու տեղ միշտ էլ ունեմ, և չեմ ժխտում, որ վիպակումս կան սխալներ ու բացթողումներ: Մհերը Facebook-ում ինձ բլոկ է արել, որպեսզի հնարավորություն չունենամ տեսնել՝ ինչ է կատարվում իր էջում, իսկ ես միշտ պատրաստ եմ դեմ առ դեմ բանավեճի:

-Ի՞նչ է լինելու այս ամենի ավարտը:

-Մհերի հրապարակային ներողությունը: Ես կարող էի շատ ավելի կտրուկ միջոցներով լուծել այս հարցը, թող ուրախ լինի, որ գրչի օգնությանն եմ դեռևս դիմում: Ես ցանկացած վիրավորանք անպատասխան չեմ թողնում: Թող ուղիղ եթերով, առանց մոնտաժի մի բանավեճ կազմակերպեն հենց ATV-ով, պատրաստ եմ խոսել ցանկացած թեմայով: Նա պնդում է՝ իբր իմ անձը չի վիրավորել, այլ ստեղծագործությունը: Դա իր մտքի թերացումն է, քանի որ գիրքն իմ մտավոր սեփականությունն է, ուստի նա հենց ինձ է վիրավորում:

-Հավանական է՞ “GLAՄՈՒՌ-2” գրքի ի հայտ գալը:

-Չեմ բացառում, սակայն ներկայումս աշխատում եմ ֆիլմերի սցենարների վրա, որոնք իրենց բովանդակությամբ հեռու են գլամուրային կյանքից:

Զրուցեց Անի Մարգարյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ