Չեխահայերը արժանի հակահարված են տվել Խոջալուի հիշատակի միջոցառմանը Պրահայում /ֆոտո/
Փետրվարի 24-ին Ադրբեջանի դեսպանությունը Պրահայի հրապարակներից մեկում կազմակերպել էր Խոջալուի դեպքերի 20-ամյա տարելիցին հիշատակի միջոցառում: Ձեռնարկը կազմակերպվել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանաչեխական միության (ղեկավար՝ Էլշան Նազարով) կողմից՝ մի շարք ազերի գործարարների և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսական
աջակցությամբ, տեղեկացնում էՀՀ ԱԳՆ նախարարության լրատվական ծառայությունը:
Միջոցառմանը Պրահայի հրապարակների անկյուններից մեկում տեղադրվել էր վրան, որի կողքին բարձրացվել Ադրբեջանի դրոշը: Միջոցառման նպատակն է եղել քարոզել Խոջալուի իրադարձությունների ադրբեջանական պաշտոնական տեսակետը: Այդ նպատակով վրանում բաժանել են անվճար սնունդ, կազմակերպել ադրբեջանական հուշանվերների վաճառք: Բացի քարոզչական նյութերի վրանում են եղել նաև առևտրային բնույթի՝ գորգի վաճառասրահի և ռեստորանի գովազդային պաստառներ: Սրա պատճառը հովանավորների պահանջն է, և թե այն հանգամանքը, որ միջոցառման թույլտվությունը Պրահայի քաղաքապետարանից ստացվել է ոչ որպես քաղաքական ակցիա, այլ որպես գովազդա-առևտրային ակցիա: Վրանում և մոտակայքում թվով 6-7 ադրբեջանցի ուսանողներ անցորդներին են ծուլորեն բաժանել քարոզչական բուկլետներ:
Միջոցառումը սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Չեխիայում չեխերենով պատրաստված ադրբեջանական կեղծիքը մերկացնող թռուցիներ և “Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով” անգլերեն բրոշյուրը: Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիների համար անսպասելի կերպով մտել են վրան և նշված նյութերը բաժանել նաև այնտեղ, այդ թվում նաև միջոցառման կազմակերպիչներին և լուսանկարել: Բացի այդ, նրանք խուճապահար եղած
ադրբեջանցիներին բարձրաձայն ներկայացրել են Խոջալուի ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը:
Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 300 թռուցիկ և 50 բրոշյուր: Ժամը 17:00-ի մոտակայքում միջոցառման են ժամանել Չեխիայում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանները: Ադրբեջանի դեսպանի ելույթը հանկարձակիորեն խանգարվել է միջոցառման կողքով անցնող կրիշնայականների թափորի թմբուկների բարձր ձայնով և բարձրախոսներից հնչող երգեցողությամբ:
Միջոցառման կուլմինացիոն պահին մասնակցել է մինչև 40-50 ադրբեջանցի: Ընդհանուր առմամբ ակցիան անցել է անաղմուկ: Տեղաբնակների կողմից այն ուշադրության առաձնապես չի արժանացել: