19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոջալուի հարցով պետք է դիմել միջազգային դատարան

1992թ փետրվարի 25-26-ը Խոջալուում  տեղի ունեցած իրադարձությունները գնահատելով, ՀՀ Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը այսօր “Հենարան” ակումբում ասաց, որ  Սումգայիթում եւ Բաքվում Ցեղասպանություն է տեղի ունեցել, իսկ Խոջալուի իրադարձությունները համեմատության եզրեր անգամ չունեն Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի հետ:

“Եթե մենք ուզում ենք քարոզչական պատերազմում չպարտվել, պետք է նախաձեռնող լինենք, դիմենք միջազգային դատարան, որպեսզի վերջինս պարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել ոչ միայն Սումգայիթում ու Բաքվում, այլ նաեւ Խոջալուում”,-նշեց պատմաբանը, նկատելով, որ Ադրբեջանը փորձում էր համոզել, թե 24 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայերի անմարդկային սպանդը  կազմակերպված չէր: Սակայն կատաղած ոչ միայն ամբոխի ձեռքին միանման մահակներ ու կտրող գործքիներ էին, այլ հայերի տան հասցեներ:

Էդգար Հովհաննիսյանը` Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի ու Խոջալուի միջեւ տարբերություններ տեսնում է: “Սումգայիթի ու Բաքվի ջարդերը տեղի ունեցան խաղաղ պայմաններում, դեռեւս կար Խորհրդային միությունը, ռազմական դրություն չէր, իսկ Խոջալուի դեպքում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմ էր, երկրորդ՝ Սումգայիթում կազմակերպված էր մարդկանց ջարդ պետության կողմից` հստակ մշակված գործողությունների ծրագրով, իսկ Խոջալուում պաշտպանական ուժերի կողմից իրականացված հերթական հենակետի ոչնչացումն էր”,-նկատեց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ