Խոջալուով Ադրբեջանը քողարկում է Մարաղայի հայերի սպանդը. Բակուր Կարապետյան
‘’20 տարի է Ադրբեջանը ապատեղեկատվական սուտ քարոզչական պատերազմ է վարում ՀՀ-ի եւ ԼՂՀ դեմ` փորձելով Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած ցեղասպանություն’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նրա խոսքով` հիմա էլ Ադրբեջանը շուրջ 50 երկրներում տարաբնույթ քարոզչական միջոցառումներ է կազմակերպում Խոջալուի հետ կապված: Կարապետյանի խոսքով` ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ Խոջալուի դեպքերի արդյունքում 613 հոգի է զոհվել եւ անհայտ կորել է 150 հոգի:
Բանախոսի խոսքով` Ադրբեջանը փորձում է սրանով քողարկել Մարաղայի հայերի ջարդերը:
Խոջալուի դեպքերի ականատես, հետախուզական խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովի խոսքով` 1992 թ. փետրվարի 26-ի գիշերը սկսվեց կրակակետը ոչնչացնելու գործողությունը, միեւնույն ժամանակ երկու միջանցք թողնելով բնակչության հեռանալու համար, առաջինը` Ասկերանով Աղդամ, երկրորդը` Նախիջեւանիկ գյուղով` Աղդամ:
Սակայն գիշերն ադրբեջանական կողմը նկատել է շարժում: Մտածելով, թե հայկական կողմը պատրաստվում է հարձակման, սկսել է փոխհրաձգություն փախստականների վրա, որոնց մեջ եղել են նաեւ զինվորականներ, ովքեր էլ իրենց հերթին, չհասկանալով ինչ է կատարվում, պատասխան կրակ են արձակել: Առավոտյան ադրբեջանական կողմը, հասկանալով ինչ է կատարվել, հայրենակիցների դիակները տեղափոխել է :
ԴիակներՆ այլանդակելով` Ադրբեջանը հայտարարել է, որ հայկական կողմն է արել այդ վայրագությունները, այն դեպքում, երբ հայերը չէին կարող նման բան անել, քանի որ հայկական դիրքերը եղել են բավականին հեռու: